211652_close_icon
views-count1015 դիտում article-date 15:24 15-06-2015

Լոնդոնում կայացել է «Superdry» բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսը

Օրերս Լոնդոնում կայացել է «Superdry» բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «spletnik.ru»-ն, նորաձևության ապրանքանիշի հետ տղամարդու հագուստի շարքը մշակել է բրիտանացի դերասան Իդրիս Էլբան։ Հայտնի անձը դարձել է գովազդային արշավի առանցքային ֆիգուրը։ Նրա ներկայացրած նոր աշնանային հավաքածուն բաղկացած է պրեմիում դասի 250 իրերից։ «Ես սիրում եմ հարմարավետ հագուստ, սիրում եմ ունենալ լավ տեսք։ Իմ կրած հագուստի որակը պետք է բարձր լինի։ Այնպես որ՝ ես շատ ուրախ էի նորաձևության ոլորտում նման համագործակցության համար։ Ինձ համար դա անգնահատելի փորձ է, և ես հուսով եմ՝ վերջինը չէ»,- «Superdry»-ի հետ իր աշխատանքի մասին պատմել է Էլբան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր