211652_close_icon
views-count1579 դիտում article-date 18:41 15-06-2015

Սերխիո Բուսկետս. Ֆիգուն իմ կուռքն էր, մինչև որ չտեղափոխվեց «Ռեալ»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է թիմի նախկին պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի մասին: «Իմ առաջին ստորագրությունը ես վերցրել եմ Ֆիգուից: Նա իմ կուռքն էր այնքան ժամանակ, քանի դեռ չլքեց «Բարսելոնան», ասել է Բուսկետսը: Հիշեցնենք, որ Ֆիգուն «Բարսելոնայից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», թեպետ երդվել էր, որ երբեք նման քայլի չէր դիմի: Առ այսօր էլ պորտուգալացուն կատալոնյան երկրպագուները և թիմը չեն ներում այդ քայլի համար:

Նմանատիպ նյութեր