211652_close_icon
views-count1225 դիտում article-date 15:27 16-06-2015

Իսպանիայի թագուհի դոնյա Լետիցիան դարձել է ՄԱԿ պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության դեսպան

Իսպանիայի թագուհի դոնյա Լետիցիան դարձել է ՄԱԿ պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության դեսպանը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, թագուհին նշել է, որ դառնալ մի կազմակերպության դեսպան, որի նպատակը սովի դեմ պայքարն է, մեծ պատիվ է: Նորին Մեծությունն իր ելույթում, որն արտասանել է ՄԱԿ-ից իր դեսպան նշանակելու մասին ծանուցագիր ստանալուց հետո, ընդգծել է, որ գյուղատնտեսության տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակում, այն բերքի պայմաններում, որը ամեն տարի աշխարհը ստանում է, մոլորակի վրա ունենալ 800 մլն մարդ, որոնք սովի և հյուծվելու եզրին են, ուղղակի անթույլատրելի է:

Նմանատիպ նյութեր