211652_close_icon
views-count33162 դիտում article-date 11:21 18-06-2015

Ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, մարդկային ոսկորներ կան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 17-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ էր ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, անհայտ ծագման ոսկորներ են հայտնաբերվել և դրանք դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում իրավիճակը պարզաբանելու նպատակով նշված վայր են ժամանել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և թիվ 19 փրկարարական ջոկատը: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Փրկարարները գետից դուրս են բերել կասկածելի ոսկորները և, ըստ հավաքվածների, դրանք մարդկային ոսկորներ չեն. բնակչությունը կարող է չանհանգստանալ: Չի բացառվում, որ դրանք գետի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրներից նետված լինեն գետը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր