Վանաձորում տղամարդը որոշել է իր ձևով հաշվեհարդար տեսնել և հղի շան վրա այրող-քայքայող հեղուկ է լցրել
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը էլեկտրոնային նամակ է ստացել քաղաքացուհի Ա. Բեգլարյանից, որը ներկայացնում ենք ստորև.
«Հունիսի 9-ին Վանաձորի Չուխաջյան թաղամասում ապօրինի տարածք վերցրած և հավեր պահող, նախկին դատապարտյալ ոմն Սեյրան որոշել է իր ձևով հաշվեհարդար տեսնել տարածքի օրինական գրանցված բնակչուհի Յուլիա Գրինչենկոյի հղի շան հետ և նրա վրա լցրել է այրող-քայքայող ինչ-որ հեղուկ:
Շունը վառվել էր մինչև ոսկորները և չնայած կենդանաբույժի բոլոր ջանքերին՝ փրկելու նրան և ձագուկներին, շունը 3 օր պայքարելուց հետո տանջամահ է եղել:
Յուլիան ոստիկանություն է կանչել, ոստիկանությունը ընդունել է գործը, սակայն կարծես սայլը տեղից չէր ուզում շարժվել:
Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը այս առիթով գնաց Վանաձոր և բնակչուհու հետ լրացուցիչ դիմում ներկայացրեց Վանաձորի ոստիկանապետին՝ գրավելու ուշադրություն այս հարցի վրա: Որից հետո թաղային ոստիկանի հետ հենց նույն օրը գնաց հարևաններից ցուցմունք վերցնելու և անձամբ ներկա եղավ բոլոր ցուցմունքներին:
Ըստ հարևանների վկայությունների՝ շունը շատ բարի և ադեկվատ կենդանի էր, որը երբեք ոչ մարդկանց, ոչ էլ առավել ևս որևէ հավի վրա չի հարձակվել (Սեյրանը պատճառաբանել էր, որ իբր շունն ընկնում է իր հավերի հետևից):
Յուլիա Գրինչենկոն շան մահից հետո մի քանի օր անկողին էր ընկել, անգամ չէր կարողանում հաց ուտել, իսկ նրա 11 տարեկան հաշմանդամ թոռնուհին քանի օր է՝ դուրս չէր գալիս սթրեսից:
Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար: Ինչու՞ Հայաստանում չկա պատշաճ օրենք՝ պատժելու նման ոճրագործներին, և ստիպված ենք միայն բավարարվել վարչական տույժքով: Ինչու՞ պետք է մարդ օրը ցերեկով վառի կենդանուն և մնա անպատիժ… չէ՞ որ իրականում դա շատ լուրջ հանցագործություն է: Կենդանու հետ նման կերպ վարվող մարդը մարդկանց հետ էլ նույն կերպ կվարվի: Նման մարդիկ վտանգ են ներկայացնում հասկարակության համար:
Ցանկացած քաղաքակիրթ այլ երկրում նման մարդկանց կբանտարկեին:
Դինգո Թիմը հետևողական է լինելու, որ հարցը հասնի իր տրամաբանական ավարտին և ոճրագործը ենթարկվի տուգանքի ըստ Վարչական 92 հոդվածի»:
[img]/ups/images/0484945001434615478517055.jpg[/img]