211652_close_icon
views-count946 դիտում article-date 23:36 22-02-2025

Իշխանությունը 3 հենասյուն ունի՝ նախկինները, ռուսները և արցախցիների նկատմամբ ատելությունը. Արամայիս Աղաբեկյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սրանց իշխանությունը երեք հենասյուն ունի՝ նախկինները, ռուսները և արցախցիների նկատմամբ ատելությունը։ Այդ է պատճառը, որ շուրջօրյա ռեժիմով այս թեմաները ջրի երեսին են։ Քաղաքական դաշտում հայտնված յուրաքանչյուրն անմիջապես խոթվելու է նախկինների գրպանը, ցանկացած  օբյեկտիվ քննադատություն ներկայացվելու է որպես ռուսական գծի սպասարկում, իսկ արցախցու այս կամ այն կերպ ակտիվությունը արժանանալու է իշխանական թևի տակ գտնվողներից մեկի սուր հակադարձմանը՝ ոչ թե բովանդակային, այլ հենց ներազգային ատելության շրջանակներում։

Այս ամենը արվել է և արվելու է համակարգային՝ վերևից ներքև, քանի դեռ սրանք կան, քանի դեռ չկա այլընտրանք առաջարկող,  բոլորին հավասար հնարավորություններով մրցակցելու հնարավորություն տվող մեկ միասնական  հարթակ։ 

Սրանց հաղթելու համար անհրաժեշտություն է նման հարթակի`այն է քաղաքական միավորի  ձևավորումը, որը զերծ կլինի աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի դիֆերամբներ հղելուց և կոչված կլինի սպասարկելու միայն ու միայն հայկական շահը»։
 

Նմանատիպ նյութեր