211652_close_icon
views-count120087 դիտում article-date 19:21 18-06-2015

Ավտովթար Երևանում. բախվել են Kia-ն ու Opel-ը. Kia-ի ղեկին եղել է ֆիլմերի և հեռուստասերիալների սիրված դերասանուհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Աթոյան և էրեբունի 15-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած Kia Sportage մակնիշի 30 SO 504 համարանշի և 32-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի 34 CS 334 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ . Kia-ի վարորդը ֆիլմերի և հեռուստասերիալների սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է: Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է տաքսու վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել չզիջելով Kia-ին, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր