211652_close_icon
views-count4452 դիտում article-date 22:35 18-06-2015

Ինչ տեսք ունի վտանգի մեջ գտնվող Ֆուգու ձուկը. տեսանյութ

Ֆուգու ձուկը վտանգի մեջ գտնվելիս` կարողանում է փքվել՝ հասնելով բեյսբոլի գնդակի չափսերի: Նշենք նաև, որ Ֆուգուն աշխարհի ամենաթունավոր ձկներից է: Այս փոքրիկ ձուկը զիջում է միայն ոսկեգույն գորտին: Այնուամենայնիվ, ճապոնացիներին դա չի մտահոգում: Ֆուգուն համարվում է իսկական խորտիկ Ճապոնիայում և Կորեայում: Սակայն ֆուգու պատրաստելու իրավունք ունեն միայն լիցենզավորված խոհարարները: Ձկան մակերեսն ու որոշ օրգաններ թունավոր են, և սննդի մեջ ոչ ճիշտ պատրաստումը կարող է հանգեցնել կաթվածի և խեղդումի: Մահն այս դեպքում վրա է հասնում թթվածնի անբավարարության հետևանքով: Ճապոնացիները շատ պատասխանատու մարդիկ են: Ասում են, թե ֆուգուն ուտելուց հետո մահվան դեպք գրանցվելու դեպքում խոհարարը, ամենայն հավանականությամբ, կսպանի ինք իրեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր