8082 դիտում
13:09 19-06-2015
ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու դեմ բողոք ներկայացրած համասեռամոլ տղան վերջապես հայտնաբերվել է ու խոսել
ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդու դեմ բողոք ներկայացրած համասեռամոլ տղան հայտնաբերվել է եւ ԱԺ պատգամավորի որդու ու նրա միջեւ առերեսում է եղել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը:
Պատգամավորը նշեց, որ գործը կարճման փուլում է, որովհետեւ այդ տղայի նոր ցուցմուքնները ամբողջովին հակասել են նախորդ ցուցմունքներին: Ավելին, նա վկաներ չունի, հակառակ նրան, որ իրենց կողմը վկաներ ունի, որ նման բան չի եղել:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Ռ. Գասպարյանի կալանավորված որդուն ազատ են արձակել: Փոխանցել էինք նաև, որ այդ առթիվ մեծ մատաղ է արել եւ խնջույք կազմակերպել: Իսկ մինչեւ այդ Ռուստամ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի գնում մեկուսարան՝ իր որդուն՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանին տեսակցելու: «Մյուս տղաս է գնում տեսակցության: Ես չեմ գնում: Ես չեմ կարող գնալ, երբ գիտեմ, որ էրեխեն անմեղ նստած է այնտեղ: Չեմ կարողանում էրեխուս աչքերի մեջ նայեմ ու ձեռքից չբռնեմ, բերեմ տուն»,- հիմնավորել էր նա:
Ռուստամ Գասպարյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նաեւ ասել էր, որ համասեռամոլ տղայի բողոքում նշվում է, թե ԱԺ պատգամավորի տղան մարդ է առեւանգել, բայց իրականում նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ այդ համասեռամոլ երիտասարդը սոցիալական ցանցով ծանոթացել է երիտասարդ տղաների հետ եւ նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել եւ խնդրել են նրան, որպեսզի միջամտի և նա չանհանգստացնի: Ռուստամ Գասպարյանի տղան գնում, խոսում է եւ թեժ զրույց է ստացվում՝ հրմշտոցներով: Բողոքում ներկայացված են առեւանգում եւ այլ չափազանցություններ, որոնց հիման վրա Ռ. Գասպարյանի որդուն կալանավորում են: Հարցին, թե ինչ է կարծում՝ այդ ամենը ի սկզբանե պլանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, պատասխանել էր. «Միանշանակ դա ինձ ցավեցնելու համար է արվել, բայց հաստատ մեզ ցավեցնելը այդքան հեշտ չէ»: ԱԺ պատգամավորն ավելացրել էր նաեւ, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի:
Նմանատիպ նյութեր
11463 դիտում
13:18 20-09-2014
Համասեռամոլ տղայի բողոքի պատճառով կալանավորված ԱԺ պատգամավորի որդու կալանքի որոշումը բողոքարկել են
13372 դիտում
14:15 04-10-2014
ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին համասեռամոլի պատճառով գերի է պահվում. նոր մանրամասներ սենսացիոն գործից
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»