211652_close_icon
views-count1294 դիտում article-date 21:28 19-06-2015

Կառավարությունում քննարկվել են ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ արգսյանը և ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերում, մասնավորապես, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և քաղաքաշինության ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը: Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների ու մարզպետարանների համակարգված համատեղ աշխատանքը և բարձրացված հարցերի լուծման առնչությամբ մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին: Անդրադառնալով մարզերում մանկապարտեզների հետ կապված իրավիճակին՝ վարչապետը հանձնարարել է ՏԿԱԻ նախարարին ու մարզպետներին՝ մինչև հունիսի վերջ ուսումնասիրել ՀՀ մարզերի բոլոր մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանները և քայլեր ձեռնարկել, որպեսզի սեպտեմբերին իրավիճակը լիովին կարգավորված լինի:

Նմանատիպ նյութեր