Բաքու-2015. Մեր բռնցքամարտիկները պարտվեցին
Բաքվում ընթացող Եվրոպական Առաջին Ամառային խաղերում այսօր ասպարեզ ելած բռնցքամարտիկները` 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանն ու 56 կգ քաշային Արամ Ավագյանը պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից:
Վաղը առավոտյան կրակագիծ դուրս կգա հրաձիգ Նորայր Առաքելյանը: Նա 50 մետրից կկրակի ատրճանակով: Մրցման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով ժամը 08-ին:
Վաղը նաեւ ռինգ դուրս կգա 60 կգ քաշային կարգում բռնցքամարտիկ Սամվել Բարսեղյանը: Նա իր մենամարտը կսկսի Երևանի ժամանակով 13-անց 30 րոպեին: Մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն է:
Նշենք, որ Բաքու կժամանի Հայաստանի հավաքականի վերջին խումբը: Այդ խմբի կազմում կլինեն մեր 3 սամբիստներն ու 3 ձյուդոիստները: