211652_close_icon
views-count2020 դիտում article-date 20:44 20-06-2015

Պերուում հնագույն արձանիկներ են հայտնաբերվել

Հնագետները Պերուի Վեգետա քաղաքում կատարած պեղումների ժամանակ հայտնաբերել են 3800 տարեկան կավե արձանիկներ: Ենթադրաբար, դրանք պատկանում են ՙՆորտե Չիկո՚ հնագույն քաղաքակրթությանը: Արձանիկները ներկայացնում են տղամարդու, կնոջ եւ քրմուհու կերպարներ: Հետաքրքիր է, որ քրմուհուն կերտել են 28 մատով եւ առատ զարդարանքներով, ինչը խոսում է այն մասին, որ տվյալ քաղաքակրթությունում կինը մեծ տեղ ու դեր է ունեցել: Վեգետայում տեղի ունեցած պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաեւ Հարավային Ամերիկայի հնագույն մարդկանց բնակավայրերը, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակով:

Նմանատիպ նյութեր