211652_close_icon
views-count1753 դիտում article-date 18:00 20-06-2015

Շվեդական մոխրոտիկ Սոֆիա Հելլկվիստը` շաբաթվա մարդ. Euromag

Անցնող շաբաթվա մարդ, ըստ EUROMAG ամսագրի, դարձել է շվեդական մոխրոտիկ Սոֆիա Հելլկվիստը, ով օրերս առաջ դարձավ թագաժառանգ Կառլ Ֆիլիպի կինը: Այժմ նախկին ֆոտոմոդելը, յոգայի տեսուչը, Աֆրիկայում կամավորականը և անգամ մատուցողուհին անվանակոչվում է որպես նորին գերազանցություն արքայադուստր Սոֆիա: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, 2015-ի հունիսի 13-ին կայացավ թագավորական հարսանիքը. Ամեն ինչ ինչպես հարկն է` սպիտակ շրջազգեստ, ահռելի քանակությամբ հյուրեր, կառք և արքայազն: 36-ամյա շվեդ թագաժառանգ Կառլ ՖԻլիպը հետևեց իր ժառանգորդուհիների օրինակին և չփնտրեց իր ընտրյալին թագավորական ընտանիքից: Գահաժառանգ կռոնարքայադուստր Վիկտորիան ամուսնացավ ֆիթնեսի տեսուչի հետ, նրա քույրը` Մադլենը` ԱՄՆ-ից մի բիզնեսմենի, իսկ ահա Կառլ Ֆիլիպը իր համար կին ընտրեց ռեալիթի-շոուի մասնակցի: Բացի նրա արքայազն ամուսնուց և թագավորական ընտանիքի անդամներից, Սոֆիայի հարսանիքին ժամանել էին Եվրոպայի բոլոր թագավորական այրերը:

Նմանատիպ նյութեր