211652_close_icon
views-count1404 դիտում article-date 18:13 20-06-2015

Չեխիայի ԱԳՆ բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել երկրի 45 դեսպանատների և հյուպատոսարանների փակման

Չեխիայի ԱԳՆ բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել երկրի 45 դեսպանատների և հյուպատոսարանների փակմանը: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ընդհանուր առմամբ, երկիրը 116 արտերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն ունի: Բյուջետային սահմանափակումները և ազգային արժույթի` կրոնի կուրսի տատանումները հանգեցրել են բյուջետային ներդրումների պակասի: Այս տարի Չեխիայի ԱԳՆ-ին դիվանագիտական ներկայացուցչություննները պահելու համար չի հերիքում 400 մլն կրոն (16,5 մլն դոլար):

Նմանատիպ նյութեր