211652_close_icon
views-count1461 դիտում article-date 19:21 21-06-2015

Մեծ Բրիտանիայում հրապարակվել են նախկին վարչապետ Թեթչերի մի քանի գաղտնի ձեռագրեր

Մեծ Բրիտանիայում հրապարակվել են նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մի քանի գաղտնի ձեռագրեր: Ինչպես տեղեկացնում է «rg.ru»-ն` հղում անելով «Daily Mail»-ին, լույս են տեսել 1982-ին Ֆոլքլենդյան պատերազմի մասին հուշագրերը` գրված մեկ տարի անց: Պատերազմի սկզբի մասին, երբ արգենտինացիները հասել են կղզիներ, իսկ Բրիտանիան այնտեղ է ուղարկել իր զինված ջոկատները, Թեթչերը գրել է, որ «օպերատիվ խումբն ափ հասավ այնքան արագ, որ աշխարհը ցնցված էր, իսկ մենք հպարտ էինք և մեզ իսկական բրիտանացիներ էինք զգում»: Հրապարակված նյութերի մեջ են նաև 1985 թ. ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի հետ բարեկամություն սկսելու մասին գրառումները:

Նմանատիպ նյութեր