7523 դիտում
15:53 21-06-2015
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը քննադատել է Բաքվում Հայաստանի պատվիրակության վարքագիծը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բաքվում ընթացքող Եվրոպական առաջին խաղերում հայ բռնցքամարտիկների հանդեպ կողմնակալ մրցավարությանը եւ Բաքվում Հայաստանի պատվիրակության անտարբեր կեցվածքին.
«Բաքուն, ինչպես միշտ, չի կարողանում պահել արդար խաղի կանոնները։ Մրցավարները մեր բռնցքամարտիկներին ոչ մի կերպ միավոր չեն տալիս։ Այսօր էլ Սամվել Բարսեղյանը, ունենալով բացարձակ առավելություն բոլոր երեք ռաունդներում, պարտություն է կրում, այն էլ՝ 3:0 հաշվով։
Բաքուն, անկախ նրանից, թե ով է մեր մրցակիցը, երկրպագում է մեր հակառակորդին այնպես, ինչպես իրենց մարզիկներին։ Սամվել Բարսեղյանից հետո ռինգ է դուրս եկել Նարեկ Աբգարյանը։ Նարեկն ունեցել է բացարձակ առավելություն, սակայն մրցավարները երկու ռաունդներում միավորները տվել են հունգարացուն։
Նարեկը երրորդ ռաունդն այնպես է անցկացրել, որ մրցավարներին այլեւս անելու բան չի մնացել եւ նրանք հաղթանակը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/20/57179/]շնորհել են[/url] Նարեկին։ Մեր մարզիկը ստիպել է լռել Բաքվի երկրպագուներին։
Այս ճնշող մթնոլորտում թերեւս զարմանալի է մեր պատվիրակության պահվածքը։ Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում։ Նրանք հայտնվում են միայն տղաների պարանոցին դափնիներ կախելու ժամանակ», նշել է Արթուր Գեւորգյանը:
Նմանատիպ նյութեր
4595 դիտում
08:34 17-05-2015
Սերխիո Ռամոսը քննադատել է Ռոնալդուի վարքագիծը
1716 դիտում
10:14 24-06-2015
Իշխանությունների վարքագիծը քննադատել է նույնիսկ ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը. ՉԻ
Այս բաժնից
2260 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2923 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2434 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում