211652_close_icon
views-count1606 դիտում article-date 11:44 22-06-2015

Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթանում են մարզի հարուստ պատմամշակութային արժեքներին

Լոռու մարզի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց <<Ճանաչենք և պահպանենք ազգային արժեքները>>խորագրով միջոցառումների շարքը, որի նպատակն է մարզի երիտասարդներին առավել մանրամասն ներկայացնել մարզային արժեքները՝ ապահովելով ակտիվ ամառային հանգիստ: Ծրագրի մեկնարկային օրը երիտասարդները ուղևորվեցին Հաղպատ և Սանահին վանական համալիրներ, որտեղ պատմաբանի կողմից նրանց ներկայացվեց վանքերի պատմությունը, և երիտասարդները ստացան իրենց հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ: Ծրագրի առաջին օրը կրում էր նաև ժամանցային բնույթ: Երիտասարդները շատ տպավորված էին թե՛ ստացած գիտելիքներով, և թե՛ հայրենի մարզի պատմամշակութային արժեքների հետ կապված բացահայտումներով: Հավելենք, որ այս ծրագրի շրջանակներում Լոռու մարզի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախատեսել է ողջ արձակուրդային շրջանում պարբերաբար կազմակերպել այցելություններ Լոռու մարզի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ և վանական համալիրներ`երիտասարդներին մարզի պատմությանն ու հարուստ մշակութային արժեքներին ծանոթացնելու համար: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր