1095 դիտում
18:20 22-06-2015
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Մենգոլդը հաստատվեց «Գայթակղելով Ինգրիդ Բերգմանին» ֆիլմի ռեժիսորի դերում
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը` հղում անելով հոլիվուդյան «The Wrap» հանդեսին, ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Մենգոլդը հաստատվել է «Գայթակղելով Ինգրիդ Բերգմանին» (Seducing Ingrid Bergman) ֆիլմի ռեժիսորի դերում:
Ֆիլմի սցենարը, որը հիմնված է գրող Քրիս Գրինհոլդի գրքի վրա, 2014-ին ճանաչվել է իր ռեժիսորին չգտած հոլիվուդյան լավագույն սցենարներից մեկը:
Սակայն իրավիճակը փոխվեց, և այժմ ֆիլմի ռեժիսորը Ջեյմս Մենգոլդն է, ով հանրահայտ դարձավ քանթրի ոճով երգիչ Ջոնի Քեշի մասին պատմող «Անցնել գիծը» (Walk The Line) ֆիլմով (2005 թ. ):
«Գայթակղելով Ինգրիդ Բերգմանին» ֆիլմը ակնկալվում է, որ էկրաններ կբարձրանա 2017-ին: Այն պատմում է իրական դեպքերի մասին, որոնց մասնակցել են 1942 թ. էկրաններ բարձրանալուց հետո մեծ համբավ ձեռք բերած «Կասաբլանկա» ֆիլմում նկարահանված Ինգրիդ Բերգմանն ու ականավոր ֆրանսիացի լուսանկարիչ Ռոբերտ Կապան:
Նմանատիպ նյութեր
1883 դիտում
17:15 17-05-2017
Սփյուռքահայ ուսանողները հանդիպել են «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ռեժիսորի և դերասանների հետ
12379 դիտում
16:03 19-03-2018
Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը. Ermenihaber.am
2717 դիտում
19:15 10-03-2016
Ջեյմս Բոնդի դերում կարող է հանդես գալ բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը
Այս բաժնից
2791 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3286 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը