211652_close_icon

Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով. ՀԺ

views-count1691 դիտում article-date 09:49 24-06-2015
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով: Թե ի՞նչ ճանապարհով՝ անհայտ է. Հակոբյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9,1 միլիոն դրամ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ ԱԱԾ պետի 2014թ. տարեկան հայտարարագրի համաձայն, նա տարեսկզբին ունեցել է 28,3 մլն դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 38,5 միլիոն: Դրանից ընդամենը 3 տարի առաջ 2011–ի տարեվերջին, ԱԱԾ պետի դրամական միջոցները կազմել են կրկնակի քիչ 19,6 մլն դրամ: Նրա կինը Գայանե Մելիքյանը, չի աշխատում, սակայն ստանում է նվիրատվություններ: 2014-ին նա 19 մլն դրամ նվիրատվություն է ստացել եւ նույնքան արժեքով էլ բնակարան գնել: Հայտարարագրած միջոցները 2014թ. տարեվերջին կազմել են 24,6 մլն դրամ՝ 1,7 միլիոնով ավելի, քան տարեսկզբին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր