211652_close_icon

Գաղտնալսման սկանդալի հետ կապված՝ Ֆրանսիայի ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ-ի դեսպանը

views-count1023 դիտում article-date 14:14 24-06-2015
Ֆրանսիայի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանը: Պատճառը ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսելու հետ կապված տեղեկությունն է, որը ստացել է Ֆրանսիայի ղեկավարությունը: Դեսպանին ԱԳն հրավիրելու որոշումը կայացվել է Ֆրանսիայի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը գումարել է այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Այսօր օրվա երկրորդ կեսին Օրսեում դեսպանին կսպասի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը»,-հաղորդել է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը:

Նմանատիպ նյութեր