Ամերիկայի Գավաթ. Չիլին հաղթեց Ուրուգվային, Կավանիի նյարդերը չդիմացան. տեսանյութ
Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի մրցաշարում կայացավ քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը:
Մրցաշարի տանտերերը՝ Չիլիի հավաքականը մրցեց գործող գավաթակիր Ուրուգվայի հավաքականի հետ: Բավական լարված այս խաղի ելքը վճռեց չիլիացիների պաշտպան Մաուրիսիո Իսլայի հարվածը 81-րդ րոպեին:
Նշենք, որ Ուրուգվայի հավաքականը խաղն ավարտեց ինն հոգով: Նախ, 62-րդ րոպեին Ուրուգվայի առաջատար հարձակվող Էդինսոն Կավանին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց խաղադաշտից, իսկ խաղավերջում չդիմացան Ֆուսիլյեյի նյարդերը:
Կիսաեզրափակիչում Չիլիի հավաքականը կհանդիպի Բոլիվիա – Պերու զույգի հաղթողի հետ:
[b]Ամերիկայի Գավաթ, 1/4 եզրափակիչ[/b]
Չիլի – Ուրուգվայ` 1:0
Մաուրիսիո Իսլա՝ 81