211652_close_icon
views-count1193 դիտում article-date 20:09 25-06-2015

Բրյուսելում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Քննարկվել են Ռիգայի գագաթնաժողովից հետո Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի շուրջ մոտեցումները: Այսօր ուշ երեկոյան Հանրապետության Նախագահը կվերադառնա Հայաստան:

Նմանատիպ նյութեր