ԱՄՆ-ում հրկիզել են սևամորթ հավատացյալների ամենասիրելի 2 եկեղեցիները
ԱՄՆ-ում անհայտ անձանց կողմից հրդեհի են մատնվել Ջորջիա նահանգի Մեյքոն քաղաքի և Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոթթ քաղաքի 2 եկեղեցիներ, որոնց այցելուները հիմնականում աֆրոամերիկացիներ են:
TASS-ի փոխանցմամբ՝ վարկած է շրջանառվում, որ եկեղեցիներն այրել են ռասսայական անհանդուրժողականության հողի վրա: Բացի այդ, Մեյքոն քաղաքի եկեղեցուց գողացել են էլեկտրոնային սարքավորումներ և այլ իրեր:
Հիշեցնենք, որ 1 շաբաթ առաջ հենց նույն Շարլոթթ քաղաքի Էմանուել եկեղեցում 21-ամյա երիտասարդը հրազենային կրակոցներով սպանեց 9 սևամորթ հավատացյալների: