211652_close_icon
views-count1605 դիտում article-date 13:37 26-06-2015

Ինչքան թրջվենք, շատանալու ենք. հորդառատ անձրեւը դեպի Բաղրամյան պողոտա մարդկանց հոսքին ոչ թե խոչընդոտում, այլ էլ ավելի էր նպաստում

Չնայած հորդառատ անձրեւին՝ Բաղրամյան պողոտայում շարունակվում է նստացույցը և այն ցույց է տալիս, որ ակտիվիստներն անկոտրում են ու պատրաստ՝ պայքարը հասցնելու հաղթական ավարտի: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք անձրեւից պաշտպանվելու միջոցներ էլ են ձեռնարկել: Մեծ պոլիէթիլենային ցելոֆանների տակ են պատսպարվում՝ փորձելով խնայել առողջությունը, որ հիվանդությունը հանկարծ անկոտրում պայքարի դադարեցման պատճառ չդառնա: Ուրախալին այն է, որ տարիքային սահմանափակում չկա. պողոտայում կարող ենք հանդիպել նորածնից մինչեւ թոշակառուի, իսկ բողոքի ակցիան շարունակվում է երգ ու պարի ուղեկցությամբ: Ի դեպ, պարբերաբար քաղաքացիներ են գալիս, ծայրահեղական քայլերի կոչ անում, սակայն ցուցարարները պարզ գիտակցում են, որ նրանք ուղարկված սադրիչներ են եւ նրանց սադրանքներին չեն տրվելու՝ խաղաղ շարունակելով իրենց պայքարը: Ինչ վերաբերում է անձրեւին, պարբերաբար կրկնում են. «Մենք այստեղից չենք գնալու: Ինչան թրջվենք, շատանալու ենք»: Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր