211652_close_icon
views-count5221 դիտում article-date 14:52 26-06-2015

Բաղրամյան պողոտայում պայքարը շատ բան փոխեց. եթե շատերը նախկինում ծպտյալ էին պայքարում, այսօր ընտանիքներով են միանում պայքարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բաղրամյան պողոտայում ցուցարարների պայքարն անգամ վախեցած եւ անարդյունք պայքարներից հիասթափված քաղաքացիների հոգեբանության մեջ շատ բան փոխեց: Հիմա նրանք ոչ թե ծպտյալ, այլ ընտանիքներով են միանում պայքարին եւ գալիս Բաղրամյան պողոտա: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այնտեղ հավաքված ցուցարարներն էլ նշում են, որ նույն նպատակի համար միավորված ծանոթ-անծանոթ այնքան հոգատար են դարձել վերջին օրերին, որ կարծես միասնական ընտանիք դարձած լինեն և եւ համոզմունք են հայտնում, որ այդ միասնությունը հաղթանակ է բերելու: Երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։ Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+

Նմանատիպ նյութեր