211652_close_icon
views-count860 դիտում article-date 16:30 26-06-2015

Պետդեպը խստագույնս քննադատել է Մոսկվային` ոչ դատական մեթոդներով և բռնություններով հաշվեհարդար տեսնելու դեպքերի համար

ԱՄՆ Պետդեպի` մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցում ասվում է այն մասին, որ Ռուսաստանում ընդունված բազմաթիվ ռեպրեսիվ օրենքները ուղղված են Ուկրաինայում ՌԴ քաղաքականության դեմ հանդես եկողներին հետապնդելուն: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, փաստաթուղթը նաև խստագույնս քննադատում է Մոսկվային` ոչ դատական մեթոդներով և բռնություններով հաշվեհարդարի դեպքերի համար: ՌԴ ԱԳՆ-ում այս զեկույցն արդեն հասցրել են անվանել «վնասակար»: Զեկույցում նաև առկա է պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքն այն մասին, որ դրանում շարադրված տեղեկությունները «պետք է ողջ աշխարհով մեկ իրավապաշտպաններին և ակտիվիստներին ցուցադրեն այն, որ ԱՄՆ-ը տեղյակ է մարդու իրավունքների համար իրենց պայքարի մասին»:

Նմանատիպ նյութեր