211652_close_icon
views-count3266 դիտում article-date 17:00 28-06-2015

Բաղրամյան պողոտայում մարդկանց հոսքը գնալով` շատանում է. գալիս են տարբեր մարզերից, գյուղերից, ինչպես նաեւ ԼՂՀ-ից

Բաղրամյան պողոտայում մարդկանց հոսքը գնալով` շատանում է: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, պողոտայում ամբողջ օրվա ընթացքում քննարկումները, երգն ու պարը չեն դադարում: Պարի են բռնվում մեծ, թե փոքր: Հավաքվածները կարծիք են հայտնում, թե նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը իրենց չի գոհացնում եւ իրենք պայքարելու են այնքան ժամանակ, մինչեւ իրենց բողոքը հաղթական ավարտ ունենա: Բաղրամյան պողոտա են գալիս տարբեր մարզերից, գյուղերից այդ թվում նաեւ ԼՂՀ-ից: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր