2405 դիտում
20:17 26-06-2015
Ցուցարարները ամբողջությամբ փակել են Մաշտոցի պողոտան եւ քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց
Ցուցարարները ամբողջությամբ փակել են Մաշտոցի պողոտան եւ քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը ցուցարաները ասել են, որ դա ինքնաբուխ պահվածք է: Ցույցի մասնակիցները կանգնեցրել են երթեւկությունը եւ բացականչություններով` քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց:
Ավելի ուշ նախատեսվում է, որ նրանք երթով կմիանան Բաղրամյան պողոտա: Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ եթե շարունակեն պողոտան փակ պահել` կտրուկ գործողությունների կդիմեն:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
3636 դիտում
21:57 11-09-2015
Բաղրամյան պողոտան փակած ցուցարարները ոչ միայն չեն հեռանում, այլեւ կոչ են անում միանալ իրենց
733 դիտում
12:04 02-05-2023
ԱԺ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա. ՔՊ-ական պատգամավորը ընդդիմադիր գործընկերոջը կոչ է անում միանալ իրենց
Այս բաժնից
829 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին