3690 դիտում
21:57 11-09-2015
Բաղրամյան պողոտան փակած ցուցարարները ոչ միայն չեն հեռանում, այլեւ կոչ են անում միանալ իրենց
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Բաղրամյան պողոտայում միանալ իրենց։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրանց հայտարարությունը ներկայացնում է ստորեւ.
«Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի և ՀՀ Ոստիկանների միջև բախումն անխուսափելի է։ Ոստիկանական ուժերն անհամար են և այս անգամվա բախման հետևանքը կարող է ճակատագրական լինել։ Չկրկնենք անցյալի սխալները…»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության, «Հիմնադիր խորհրդարան»-ի, «Ոտքի Հայաստան»-ի անդամների էլէկտրաէներգայի թալանի դեմ հավաք-երթը մեկնարկել է։
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը կաթվածահար է եղել, քանի որ Մաշտոցի պողոտայից անսպասելի ակտիվիստների մի մասը շտապեց դեպի Բաղրամյան պողոտա։
Ոստիկանները փորձում էին հետ պահել, բայց չհաջողվեց։ Նրանց մի մասը ցանկանում է նստացույց սկսել։ Սակայն դեռ վերջնական որոշման չեն հանգել։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար հիշեցնում է, որ նրանց երթը արտոնված չէ եւ սահմանափակվում են մարդկանց ազատ շարժվելու իրավունքը և զգուշացնում, որ ոստիկանության նախազգուշացումին չենթարկվողները կենթարկվեն պատասխանատվության։
Ակտիվիստները ազգային ազատագրական երգեր են երգում, իսկ ոստիկանության նախազգուշացումներին արձագանքում են սուլոցներով:
Տեղում էր նաեւ Երեւանի ոստիկանպետ Աշոտ Կարապետյանը:
Ակտիվիստները կոչ են անում ցույցից ֆեյսբուքում նկարներ տեղադրել, որ մարդիկ միանան իրենց, քանի որ իրենք ավելի քիչ են, քան ոստիկանները:
Նմանատիպ նյութեր
2489 դիտում
20:17 26-06-2015
Ցուցարարները ամբողջությամբ փակել են Մաշտոցի պողոտան եւ քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց
5233 դիտում
20:18 27-06-2015
Ցուցարարները չեն պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան. նրանք չեղարկում են պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան