211652_close_icon
views-count2714 դիտում article-date 23:18 27-06-2015

Ռիկի Մարտինը հերթական անգամ հիշեցրել է իր սեռական դիրքորոշման մասին

Աշխարհահռչակ պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինը Մեխիկոյում տեղի ունեցած համերգից հետո սոցկայքերում առաջացրել է իր անձի դեմ ուղղված քննադատության բուռն ալիք: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, պատճառը համերգի ժամանակ Մարտինի կրած կիսաշրջազգեստն է: Հայտնի է, որ երգիչն ու նրան ուղեկցող պարային խումբը ողջ համերգի ընթացքում կրել են շոտլանդական կիլտերին նմանվող կիսաշրջազգեստներ: Այնուհանդերձ, Մարտինի համերգը շատ հաջող է անցել` դրան ներկա է եղել մոտ 10.000 երկրպագու։

Նմանատիպ նյութեր