5628 դիտում
16:54 27-06-2015
Երեւանի Ֆրանսիայի հրապարակ ջրցան մեքենա է բերվել. տեղակայվում են նաեւ մեծ թվով ոստիկանական ուժեր
Քիչ առաջ Երեւանի Ֆրանսիայի հրապարակ ոստիկանությունը ջրցան մեքենա բերեց: Տեղում են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նշված հրապարակում նաեւ մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացվում:
Հիշեցնենք, որ երեկ աշխատանքային օրվա ավարտից հետո ցուցարարները փակել էին այդ հատվածը եւ երթեւեկությունը կաթվածահար էր եղել:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն էլ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ եւ իրականացվում է օրենքի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցները չեն օգտագործում ալկոհոլ խաղաղ հավաքի ժամանակ, սադրանքների չեն տրվում, աչալուրջ են եւ պահպանում են հանգստություն։
Մենք պատասխանատու չենք այն կարգազանց անձանց արարքների համար, ովքեր գտնվում են խաղաղ հավաքի տարածքում:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները,: հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»