211652_close_icon
views-count7679 դիտում article-date 00:31 27-06-2015

Ոստիկանությունը լայն թափով ոստիկանական ուժեր է կենտրոնացնում Բաղրամյան պողոտայում եւ վառել է ջրցան մեքենայի լույսերը. պողոտայում խուճապ է սկսում. ոստիկանապետը խիստ տոնով սթափվելու կոչ արեց

Ոստիկանությունը լայն թափով ոստիկանական ուժեր է կենտրոնացնում Բաղրամյան պողոտայում: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, քաղաքացիների մոտ խուճապ առաջացավ: Քաղաքացիական հագուստով քաղաքացիներ, որոնց սադրիչներ են համարում` գոռում էին` առաջացեք: Ջրցան մեքենայի լույսերն էլ վառվեցին: Այս պահին պողոտայում խուճապ է: Իսկ աղբարկղերի վրա քաղաքացիներ են բարձրացել, ովքեր կազմակերպիչներից չէ եւ նույնիսկ շիշ նետվեց: Ցուցարարները համոզված են, որ սադրանքներ են սկսում: Որոշ հոգեւորականներ սկսեցին աղոթել: Ոստիկանապետը ասաց, որ ամբողջովին փակվել է պրոսպեկտը: Վլադիմիր Գասպարյանը խիստ տոնով սթափվելու կոչեր արեց` ասելով, որ սա մեր եւ ձեր քաղաքն է: Նա մի քանի անգամ կրկնեց: «Այս երկրի համար մարդիկ են մեռել: Սթափվեք, սթափվեք: Ոստիկանությունը գործողություն չի անի ժողովրդի դեմ, եթե ժողովուրդը օրենքի մեջ է»,- բարկացած ասաց Վ. Գասպարյանը: Իսկ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ ասաց, որ զինված մարդիկ էլ են հայտնաբերվել և ավելացրեց, որ այդ մասով ոստիկանությունը հաղորդագրություն կտարածի: Այս պահին հոգեւորականները ցուցարարնների հետ «Տեր ողորմյա» են երգում: Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր