211652_close_icon
views-count779 դիտում article-date 23:46 27-06-2015

Արգենտինահայերը երախտապարտ են Ֆրանցիսկոս Պապին Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Ի երախտիք Հռոմի պապ Ֆրանսիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Բուենոս Այրեսի Մետրոպոլիտանա տաճարում հունիսի 24-ին տեղի է ունեցել պատարագ: Ինչպես գրում է prensaarmenia.com կայքը, կարդինալ Մարիո Պոլիի, արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանի և եպիսկոպոս Վարդան Պողոսյանի վարած արարողությանը ներկա էին Մարդու իրավունքների ենթաքարտուղար Կլաուդիո Ավրուժը, դոկտոր Լևոն Արսլանյանը, ՀՀ և Լիբանանի դեսպանները և այլ դիվանագետներ, ինչպես նաև Արգենտինայում հայկական համայնքի առաջնորդներ: «Ապրիլի 12-ին Սան Պեդրո տաճարում տեղի ունեցած անմոռանալի հայրապետական պատարագը և Գրիգոր Նարեկացու դասումը Եկեղեցու մեծ վարդապետների շարքին պատմական իրադարձություններ էին, որոնք սփոփանք էին հայերի սրտերին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ»,- ասված էր հայ համայնքային կազմակերպություններից Պապին ուղղված նամակում: Կարդինալ Մարիո Պոլին ընդգծել է Ֆրանցիսկոս Պապի «համարձակ դիրքորոշումը» 20-րդ դարի երեք ցեղասպանությունների վերաբերյալ. առաջինը Թուրքիայի նախաձեռնած Ցեղասպանությունն էր, ապա Ստալինիզմը և նացիստական Հոլոքոստը: Արարողությունն ավարտվել է հարյուրձայնային երգչախմբով՝ վկայակոչելով Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Նմանատիպ նյութեր