4219 դիտում
17:15 21-04-2018
Եթե հավաքը կամովին չի դադարեցվում, ապա ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը. Արդարադատության նախարարություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարեւորելով ստեղծված իրավիճակում հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը։
Միաժամանակ տեղեկացնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն:
Նմանատիպ նյութեր
5026 դիտում
21:50 27-06-2015
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` գիշերը Բաղրամյան պողոտայի հավաքը ցրելու հնարավորության մասին
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված