Թայվանում հրդեհից տուժածների թիվը հասել է 516-ի. տեսանյութ
Թայվանում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 516-ի: Շատերը մարմնի մինչև 40 տոկոս մակերեսի այրվածքներ են ստացել:
Բռնկումն ու պայթյունը տեղի են ունեցել Սինբեյ քաղաքում, որտեղ ընթանում էր Color Play Asia ներկերի փառատոնը։
Ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել օդում ներկերի փոշու մեծ քանակության պատճառով, որն օդ է նետվել, ապա պայթյուն է որոտացել:
Դեպքի առիթով հետաքննություն է իրականացվում։