211652_close_icon
views-count2626 դիտում article-date 10:22 07-02-2016

Թայվանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի. տեսանյութ

Թայվանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով կա 20 զոհ: Այս մասին հայտնում է Sina պորտալը` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին: Կան հարյուրավոր վիրավորներ: [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/06/76368/]Հիշեցնենք[/url], որ փետրվարի 6-ին Թայվանում տեղի էր ունեցել ուժգին՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել էր ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ցնցումները գրանցվել էին տեղի ժամանակով ժամը 3:57-ին: Էպիկենտրոնը գտնվել էր կղզու հարավային մասում՝ Յույցզին քաղաքից դեպի հարավ, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա: Տեղի CTI հեռուստատեսությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ կա 6 զոհ: 378 մարդ հոսպիտալացվել էր: Ներկա պահին փրկրարաները շարունակում են փլատակներից մարդկանց դուրսբերման աշխատանքները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր