211652_close_icon
views-count6672 դիտում article-date 15:18 28-06-2015

Ավտովթար Վայոց ձորի մարզում. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ` հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 9.2 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղի բնակիչ, 27-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած ВАЗ 2102 մակնիշի 31 ՏՏ 518 համարանիշի և Գագիկ Ենոքյանի վարած ГАЗ 24 մակնիշի 30 ՕԼ 249 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Ա. Հովհաննիսյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի աջ հատված և հարվածել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով 02-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը և նրա ուղևոր, Վայք քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանլ են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` վթարի մեղավորը եղել է 02-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի: 02-ի վարորդն ու ուղևորը ՀՀ Պն N զորամասում պայմանագրային զինծառայողներ են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր