211652_close_icon
views-count748 դիտում article-date 10:31 29-06-2015

ՆԱՏՕ-ն պատրաստ է իր կազմում ընդգրկել Չեռնոգորիան

Հյուսիսատլանտյան դաշինքը հայտնել է Չեռնոգորիան իր կազմում ընդգրկելու պատրաստակամության մասին, գրում է Kommersant-ը: Թերթը նշում է, որ մինչև 2015 թվականի վերջը Չեռնոգորիան արդեն կարող է դառնալ դաշինքի անդամ: Դրա հետ կապված՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու շատ ծանրակշիռ պատճառներ կան: ՆԱՏՕ-ում Սլովակիայի ներկայացուցիչ Թոմաշ Վալաշեկի խոսքով էլ՝ առաջիկայում Չեռնոգորիան անպայման կհրավիրվի դաշինք:

Նմանատիպ նյութեր