211652_close_icon
views-count2350 դիտում article-date 15:11 29-06-2015

Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկարաձգվել է

Ամռան և աշնան ընթացքում ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչև երեկոյան 21.00-ը՝ նախկինում գործող 6.00-ից մինչև 18.00-ի փոխարեն: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր