211652_close_icon
views-count2069 դիտում article-date 16:20 29-08-2020

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսով վարակվելու դինամիկան և սանիտարահամաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից մի շարք շրջաներ կհանվեն խիստ կարանտինային ռեժիմի գործողության գոտուց: Մինչդեռ Բաքվում և մի շարք այլ քաղաքներում, որտեղ վարակի մակարդակը բարձր է, լրացուցիչ սահմանափակումներ կմտցվեն, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 30-ը։ Հաղորդվում է նաև, որ հանվել են երկրում թանգարանների և ցուցասրահների գործունեության սահմանափակումները։ Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 35․986 դեպք, որոնցից 527-ը՝ մահվան ելքով։

Նմանատիպ նյութեր