1195 դիտում
12:09 30-06-2015
Պետր Չեխը սպառնալիքներ է ստացել «Չելսիի» երկրպագուներից
«Արսենալի» նոր դարպասապահ Պետր Չեխը սպառնալիքներ է ստացել իր նախկին ակումբի՝ «Չելսիի» երկրպագուներից:
Թվիտերում երկրպագուներից մեկը ֆուտբոլիստի ընտանիքի հասցեին է սպառնալիք գրել. «Կարող ես քնելուց առաջ հրաժեշտ տալ ընտանիքիդ, վաղը դու նրանց այլևս չես տեսնի, ապուշ»: Սակայն օգտատերը շատ արագ այդ գրությունը ջնջել է:
Թվիտերի մեկ այլ օգտատեր իր էջում Չեխի երեխաներին մաղթել է հիվանդանալ քաղցկեղով, ինչպես նաև ցանկություն է հայտնել իր սնայպերական SR-25 հրացանը օգտագործել լոնդոնյան դերբիի ժամանակ:
Եվս մեկ օգտատեր ուշադրություն է դարձրել 2006 թվականին «Ռեդինգի» հետ խաղում Պետր Չեխի ստացած ծանր վնասվածքի վրա՝ ափսոսանք հայտնելով, որ «Ռեդինգի» հարձակվող Սթիվեն Հանտը չի սպանել չեխ դարպասապահին:
Այսպիսով, «Չելսիի» երկրպագուները իրենց զայրույթն են արտահայտում, որ Պետր Չեխը «Չելսիից» տեղափոխվել է թիմի ամենաանհաշտ մրցակիցներից մեկի՝ «Արսենալի» կազմ: Թեպետ Չեխը 11 տարի խաղացել է «Չելսիում», նրա հետ նվաճել բազմաթիվ տիտղոսներ, սակայն ակումբի երկրպագուները չեն կարողանում հաշտվել Չեխի տրանսֆերի հետ:
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
15:31 21-08-2014
Պետր Չեխը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
1777 դիտում
21:32 01-09-2014
Պետր Չեխը չի հեռանա «Չելսի»-ից
1057 դիտում
20:06 12-09-2014
Պետր Չեխը արժանացել է Անգլիայի առաջնության «Ոսկե ձեռնոց» մրցանակին
Այս բաժնից
2263 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2926 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2437 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում