1034 դիտում
13:18 30-06-2015
Հայաստանում շուտով կգործարկվի «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը
Հայաստանում շուտով գործարկվելու է «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը, որի ներդրման անհրաժեշտությունը բխում է 2012 թ. հունիսի 30-ին ՀՀ նախագահի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ցանկից»: Համակարգի ներդրման հիմնական նպատակը քաղաքացիական գործերով հայցադիմումների էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովումն է:
Համակարգի միջոցով քաղաքացիները կկարողանան հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Այն էապես կբարելավի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցնի թղթային փաստաթղթաշրջանառությունը, կխնայի հանրային և մասնավոր միջոցները` ժամանակի և ֆինանսական առումով:
«Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը նշանակալի է նաև այն առումով, որ անձը հնարավորություն է ստանում ոչ միայն հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով, այլ նաև ստանալ տեղեկություններ դատական գործընթացի վերաբերյալ: DataLex-ին (դատական տեղեկատվական համակարգ) կից գործող համակարգը նաև ունենալու է լրացուցիչ գործիքներ, ինչպիսիք են՝ հայցվորի անձնական տիրույթը, որում ներկայացված են լինելու հայցվորի կողմից ներկայացված հայցերի ընթացքը, դատական նիստերի ժամանակացույցը և այլն:
[b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1523 դիտում
13:25 20-07-2021
«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը կգործարկվի մինչև 2021 թվականի ավարտը. ՊԵԿ
1874 դիտում
15:16 02-09-2021
«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը կգործարկվի մինչև 2021 թվականի ավարտը․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1286 դիտում
16:02 30-09-2021
ՊԵԿ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1033 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3187 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1198 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան