211652_close_icon
views-count2289 դիտում article-date 14:42 09-11-2015

Նոբել Առուստամյան. Մովսիսյանն ու Օզբիլիզը կլքեն «Սպարտակը»

Матч ТВ հեռուստաընկերության մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մոսկվայի «Սպարտակի» կազմում հավանական փոփոխությունների մասին: «Այս ձմռանը «Սպարտակի» կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում: Մեծ հավանականությամբ, թիմը կլքեն Կիրիլ Կոմբարովը, Մովսիսյանը, Օզբիլիզն ու Տաշչին: Ինչ վերաբերում է Դմիտրի Կոմբարովին ու Գլուշակովին, ապա «Սպարտակի» ղեկավարությունը չէր ցանկանա բաժանվել նրանցից: Վերջին օրերի այն խոսակցությունները, թե նրանք թիմի ղեկավարության հետ կոնֆլիկտ են ունեցել, ավելի շուտ խաղացողներին խթանելու նպատակ է հետապնդել: Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Շիրոկովի հետ: Նրա պայմանագիրը ավտոմատ կերկարաձգվի, եթե Ռոմանը Ռուսաստանի առաջնության 16 հանդիպման մասնակցի: Այս պահին Շիրոկովը մասնակցել է 14 խաղի», ասել է Առուստամյանը:

Նմանատիպ նյութեր