942 դիտում
14:37 30-06-2015
Արմեն Աշոտյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության իր գործընկերոջը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային:
Ողջունելով Լաբիբ Խադրային` Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր շունչ կհաղորդի կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: Նշելով, որ ՀՀ կրթական համակարգը եվրոպական կրթական տարածքի մաս է` Արմեն Աշոտյանը հյուրին է ներկայացրել Բոլոնիայի գործընթացի շրջանակներում իրականացված աշխատանքները, մայիսին Երևանում կայացած նախարարական գագաթաժողովն ու դրա որոշումները:
Հորդանանի նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար` ընդգծելով, որ առաջին անգամ է մեր երկրում. "Ես շատ տպավորված եմ. հիանալի և ջերմ երկիր է Հայաստանը: Համոզված եմ, որ մեր ուսանողները շատ լավ միջավայրում կրթություն ստանալու հնարավորություն կստանան",-նշել է նախարարը: Նրան, մասնավորապես, հետաքրքրել է ՀՀ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը գրավիչ դարձնելու, Էրազմուս+ ծրագրին հայկական բուհերի մասնակցության, պետական և ոչ պետական բուհերի գործունեության, հավատարմագրման գործընթացին վերաբերող մի շաքր հարցեր:
Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն առաջարկել է Հորդանանում կազմակերպել հայկական այն բուհերի մասնակցությամբ ցուցահանդես, որոնք կարող են գրավիչ լինել` ընդգծելով, որ սիրով կընդունեն նմանատիպ ցուցահանդես նաև Հայաստանում:
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
20:39 03-12-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարարին
895 դիտում
18:48 10-09-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Այս բաժնից
676 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1081 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում