211652_close_icon
views-count899 դիտում article-date 16:02 30-06-2015

Կորեայի ՊՆ-ն տեղեկություններ ունի, որ հոկտեմբերին ԿԺԴՀ-ն «ռազմավարական սադրանք» է իրականացնելու

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հունիսի 30-ին Կորեայի հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խան Մին Գուն Սեուլում մեկնարկելիք` երկրի ԶՈՒ հրամանատարության ավելի քան 150 ներկայացուցիչների նիստի նախաշեմին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Փխենյանը պատրաստում է լուրջ ռազմական սադրանք ս.թ. հոկտեմբերին: Նրա խոսքերով, ՊՆ-ում ունեն տեղեկություններ այն մասին, որ հոկտեմբերին ԿԺԴՀ-ն կիրականացնի «ռազմավարական սադրանք», որը նվիրված կլինի այդ ամիս նշվող Կորեայի Աշխատանքային կուսակցության տարելիցին:

Նմանատիպ նյութեր