211652_close_icon
views-count2179 դիտում article-date 11:34 20-10-2024

Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել

Օդեսայի մոտ՝ Չերվոնի Խուտոր և Թաիրովո գյուղի միջև մայրուղու վրա, Tesla մեքենայի կողքին հայտնաբերվել է գործարար Գենադի Բեյբությանի դին, հայտնում է ura.news կայքը: Փոխանցում է Tert.am-ը։

Նա Ուկրաինայի իշխանություններին օգնում էր հարկադիր փողոցային մոբիլիզացիա իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի համար։ 

Ոստիկանությունից հայտնել են, որ գործարարը հրազենային վնասվածք է ստացել։ Ներկա պահին որոնվում են կասկածյալները:

Գենադի Բեյբությանը եղել է ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր, «Իրավապահ մարմինների աջակցության միավորում» հասարակական կազմավորման և «Լագունա» տնակային կոոպերատիվի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր