211652_close_icon
views-count697 դիտում article-date 13:20 20-10-2024

Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար

Իսրայելը կստանա համաչափ պատասխան Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին NTV Türkiye NT-ին տված հարցազրույցում: Փոխանցում է Tert.am-ը։

«Իրանի դեմ ցանկացած հարձակում մեզ համար նշանակում է կարմիր գծի հատում: Նման հարձակումն անպատասխան չենք թողնի։ Իրանի միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակման կամ նմանատիպ ցանկացած հարձակմանն անհրաժեշտ պատասխան կտրվի», - ասել է դիվանագետը:

Արաղչին մանրամասնել է, որ իրենք բացահայտել են բոլոր թիրախները Իսրայելում։

«Մենք չենք հարձակվել սիոնիստական ռեժիմի տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտների վրա և թիրախավորել ենք միայն ռազմական օբյեկտները։ Այժմ մենք բացահայտել ենք մեր բոլոր թիրախները այնտեղ, և նույն հարձակումը կկատարվի նրանց թիրախների վրա», - ասել է ԱԳ նախարարը:

Արաղչին ընդգծել է նաև, որ Իսրայելը չի կարող հանցագործություններ կատարել Գազայում և Լիբանանում առանց ԱՄՆ-ի օգնության:

«Այն բոլոր զենքերը, որոնք օգտագործվում են այնտեղ, տրամադրում է Ամերիկան։ Մեզ համար Ամերիկան սիոնիստների դաշնակիցն է, և եթե տարածաշրջանում լայնածավալ պատերազմ տեղի ունենա, ԱՄՆ-ը ներքաշվելու է, բայց մենք դա ընդհանրապես չենք ուզում», - եզրափակել է դիվանագետը:
 

Նմանատիպ նյութեր