Հունաստանում մոտ 1000 բանկերը բաց կլինեն հուլիսի 1-ից՝ բանկային քարտեր չունեցող թոշակառուներին սպասարկելու համար
Հունաստանում մոտ հազար բանկ կբացվի երեք օրով թոշակները վճարելու համար։ Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարարությունը։ Մասնավորապես՝ բանկերը բաց կլինեն հուլիսի 1-ից՝ բանկային քարտեր չունեցող թոշակառուներին սպասարկելու համար։
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Հունաստանի Ֆինանսների նախարարությունը հիշեցրել է բոլոր ներդրողներին, որ եվրոյով ավանդները երաշխավորված են նաև հանրաքվեից հետո, որը քաղաքացիներին հնարավորություն կտա որոշել արդյոք նրանք համաձա՞յն են, թե՞ ոչ թոշակների կրճատմանն ուղղված Եվրախմբի առաջարկին: