211652_close_icon
views-count101945 դիտում article-date 22:35 28-04-2023

Երևանում՝ «SAS» սուպերմարկետի մոտ, թալանել են Երևանի Քննչական վարչության նախկին պետի Porsche-ն, գողացել են պայուսակ, որում եղել է ատրճանակ, բանկային քարտեր և խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 13-ին գողության դեպք  է տեղի ունեցել  Երևանում: Այդ օրը ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ Մհեր Վարդանյանը նկատել է, որ Երվանդ Քոչար փողոցում գործող «SAS» սուպերմարկետի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche մակնիշի ավտոմեքենայի դուռը բացել են և այնտեղից կատարել գողություն: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության մասին Մ. Վարդանյանը ոստիկանություն է դիմել 1 օր անց և հայտնել, որ ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է իրեն պատկանող «Չեզեթ 75Բ նյու էդիշն» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտներով, 2 հատ անձնագիր, զենքի թույլտվության կտրոններ, բանկային քարտեր, զինգրքույկ և գումար: Գումարն էլ եղել է մոտ 6500 ԱՄՆ դոլար:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Վարդանյանը նախկինում աշխատել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր