1611 դիտում
15:57 30-06-2015
Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնակցել 2016թ. Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմեշը չի բացառել, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնակցել 2016 թվականին Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, եթե Պորտուգալիայի Մ-21 երիտասարդական հավաքականը հաջողությամբ հաղթահարի որակավորման փուլերը և նվաճի Խաղերի ուղեգիր:
«Արդյո՞ք կխաղա Ռոնալդուն Բրազիլիայի Օլիմպիադայում: Դա հնարավոր է: Մենք իրավունք ունենք վերցնել երեք խաղացողի, որոնց տարիքը գերազանցում է 23-ը:
Կրիշտիանուն այդ երեք տեղերից մեկի գլխավոր թեկնածուն է: Բայց այդ մասին դեռ վաղ է խոսել», ասել է Գոմեշը:
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» կտրուկ դեմ է արտահայտվել պորտուգալացիների նման նախաձեռնությանը:
Նմանատիպ նյութեր
1909 դիտում
16:16 15-01-2016
74-ամյա ճապոնացի ձիավարը մտադիր է մասնակցել 2016թ. Օլիմպիական խաղերին
2084 դիտում
12:21 18-01-2014
Կայծակի հարվածից վնասվել է Ռիո դե Ժանեյրոյի Փրկչի արձանը
1586 դիտում
12:03 12-06-2014
Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Այս բաժնից
2518 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2245 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ
2512 դիտում
10:33 10-12-2024
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում